ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կցուցադրվի Հունդերթվասերի «Ռեգենթագը»

Կցուցադրվի Հունդերթվասերի «Ռեգենթագը»
20.03.2014 | 14:00

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մարտի 20-ին, ժամը 19:00-ին կբացվի «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն:

Նկարիչ, ճարտարապետ և բնապահպան-իդեալիստ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերը (1928-2000թթ) 20-րդ դարի հետպատերազմյան արվեստի ամենավառ և հակասական կերպարներից է, ում մշակութային տեսլականը պայքար էր հասարակության ահագնացող սպառնալիքների դեմ, արվեստը՝ ելք դեպի բնության հետ ներդաշնակ, ավելի գեղեցիկ աշխարհ:
«Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող «Ռեգենթագ» պորտֆոլիոն (Անձրևոտ օր) Հունդերթվասերի հայտնի գործերից է՝ բաղկացած տասը գրաֆիկական աշխատանքներից: Նորարական և բծախնդիր կատարողական տեխնիկայով ստեղծված այս ստեղծագործությունները ներկայացնում են Հունդերթվասերի յուրօրինակ ոճը՝ վառ արտահայտված գույներով և դեկորատիվ բիոմորֆիկ ձևերով: Հայ արվեստասեր հասարակությունը եզակի հնարավորություն կունենա բացահայտելու 20-րդ դարի մեծագույն իդեալիստներից մեկին»,- նշել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրության բացման առիթով նույն օրը կկայանա «Հանդիպում արվեստի հետ» ավանդական միջոցառումը: Բացման արարողությանը կհաջորդի Պիտեր Շամոնիի՝ « Օսկարի» առաջադրված «Հունդերթվասերի Ռեգենթագը» վավերագրական ֆիլմը, որը բացահայտում է արվեստագետի ինքնատիպ կերպարը:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ